Ֆրանսիան առաջիկայում 100 մլն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին: Այս մասին այսօր Լիբանանի բնակչությանն աջակցություն ցուցաբերելու թեմայով երրորդ առցանց միջազգային համաժողովի բացման արարողությանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Առաջիկա ամիսներին Ֆրանսիան 100 մլն եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի Լիբանանին»,- հայտարարել է Մակրոնը:
Նա ընդգծել է, որ այս միջոցներն ուղղվելու են երկրի կրթական համակարգը բարելավելուն ու բնակչությանը պարենով ապահովելուն: Ֆրանսիան նաև շարունակելու է աջակցել պայթյունի հետևանքով ավերված Բեյրութի նավահանգստի վերականգնման աշխատանքներին:
Նավահանգստի պայթյունը տեղի էր ունեցել 2020-ի օգոստոսի 4-ին: Այսօր լրանում է ողբերգական դեպքերի մեկ տարին: 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի զոհ էր դարձել ավելի քան 200 մարդ: