Օգոստոսի 3-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ պարոն Էրվե Ժամեին (նստավայրը՝ Վրաստան):
Ողջունելով հյուրին՝ Արմեն Մկրտչյանը կարևորել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն ու բարձր գնահատել ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը:
Էրվե Ժամեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է երկու բարեկամ ժողովուրդների սերտ հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ նորաստեղծ պարեկային ծառայության գործունեությունը և գործառույթները:
Քննարկվել են ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության տարեկան գործողությունների ծրագիրը, համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։