Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտություն կրեց Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի հենց մեկնարկում։
Մեր ըմբիշը 1/8 եզրափակչում մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, 2018 թվականի Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատի հետ և պարտվեց 1-6 հաշվով՝ չկարողանալով դուրս գալ հաջորդ փուլ։
Արսեն Հարությունյանն այսօրվա մեր միակ ներկայացուցիչն էր Օլիմպիական խաղերում։