Վրաստանում պահպանվում է համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4233 նոր դեպք: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Դեպքերի ընդհանուր թիվը երկրում 432903 է: Նախօրեին կատարվել է 45229 թեստ, որից 26469-ը՝ հակամարմինների, 18760-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1934 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 390827 մարդ, վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 5948:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 9,36%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7,65%, վերջին 7 օրվանը՝ 8,35%: