Օգոստոսի 4-ին՝ ժամը 08։00-ին, Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 15 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից։
Այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 19։02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։