Աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ հրավիրված են ներկա լինելու օգոստոսի 5-ին նախանշված Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն 73 երկրի 115 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 10 պետությունների ղեկավարներ, խորհրդարանների 20 խոսնակներ և 11 արտգործնախարարներ:
Արարողությանը ներկա կլինեն նաև տարածաշրջանային ու միջազգային 11 կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ OPEC-ի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը և եվրոպական մի շարք կազմակերպությունների պաշտոնատար անձինք:
Երդմնակալության արարողությունը լուսաբանելու են 170 իրանցի և օտարերկրյա լրագրողներ: