Եվրամիությունն աջակցություն ցույց կտա Իտալիային, Հունաստանին, Ալբանիային և Հյուսիսային Մակեդոնիային ավերիչ հրդեհների մարման գործում, որոնք տարածվում են Միջերկրական ծովի և Արևմտյան Բալկանների տարբեր տարածաշրջաններում: Այդ մասին ասված Է Եվրախորհրդարանի տարածած հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ Իտալիայի տուժած շրջանների օգնության համար երկու հրշեջ ինքնաթիռ Է ուղարկվում Ֆրանսիայից: Հրդեհների դեմ պայքարում օգնության համար Կիպրոսից Հունաստան կժամանեն նաև երկու հրշեջ ինքնաթիռ և մի խումբ հրշեջներ՝ գետնից մարմանը մասնակցելու համար: Չեխիան և Նիդերլանդներն Ալբանիա կուղարկեն մեկական ուղղաթիռ, որոնք տեղի փրկարարական բրիգադներին հրդեհների մարման գործում օգնություն ցույց կտան հանրապետության դժվարամատչելի շրջաններում:
Ավելի վաղ Եվրամիությունը տնտեսության օպտիմալացման որոշում էր կայացրել կլիմայի գլոբալ փոփոխությամբ պայմանավորված՝ հնարավոր բնական աղետներին պատրաստ լինելու համար: Եվրահանձնաժողովը մշակել Է նաև Եվրամիությունում ենթակառուցվածքների և Էներգետիկ օբյեկտների անվտանգության բարձրացման հատուկ կանոնակարգ: