8-րդ գումարման խորհրդարանն այսօր շարունակում է աշխատանքը: Օրակարգում է Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալի ընտրության հարցը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին նախագիծը և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
Կառավարության առաջարկությամբ՝ խորհրդարանը կքննարկի նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը և Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Երեկ Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց իշխող խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ նախագահի տեղակալների մյուս թեկնածուներն են «Քաղաքացիական պայմանագրից» Հակոբ Արշակյանը, իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նիստում խորհրդարանը 71 ձայնով խոսնակ էր ընտրել Ալեն Սիմոնյանին: