ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհներ: Բնական աղետի պատճառով տարհանվել է 15 հազար բնակիչ՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Կրակը տարածվել է ավելի քան հազար քառակուսի կմ տարածքի վրա և ոչնչացրել է տասնյակ տներ:
Տեղական իշխանությունները զգուշացրել են, որ շրջանում սպասվում է շոգ և չոր եղանակ, ինչը կարող է էլ ավելի վատթարացնել հրդեհի հետ կապված իրավիճակը: Նահանգի ներկայացուցիչների խոսքով՝ կրակի արագ տարածման պատճառով ներկա իրավիճակն անկանխատեսելի է: