Խորհրդարանում ավարտվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը:
Հակոբ Արշակյանն ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 71-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 71, դեմ՝ 0:
«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար»,- ասաց Արշակյանը՝ զբաղեցնելով իր տեղը: