Առևտրաշրջանառության ռեկորդային աճ Վրաստանի և Հայաստանի միջև 2021-ի առաջին վեց ամսում․ այն կազմել է 332,4 մլն դոլար։ Սա զգալիորեն ավելի է 2020-ի՝ 283,4 մլն դոլար և 2019-ի՝ 281,9 մլն դոլար ցուցանիշներից:
Մասնավորապես, համավարակի տարվա համեմատ՝ առևտրաշրջանառությունն ավելացել է 17,2 տոկոսով առաջին երկու եռամսյակներում, իսկ համավարակի նախորդ տարվա համեմատ՝ 17,9 տոկոսով։
Վրաստանից Հայաստան արտահանումն այս տարի կազմել է 101 մլն դոլար, Հայաստանից Վրաստան ներմուծումը՝ 231,3 մլն դոլար։
2021-ի առաջին վեց ամիսներին Վրաստանից Հայաստան առավելապես ներմուծվել են մսի, ձկան, խեցգետնակերպերի ալյուր, բնափոխված էթիլսպիրտ, ոգելից խմիչքներ, սև մետաղական կոնստրուկցիաներ:
Նույն ժամանակահատվածում Վրաստանը Հայաստանից գնել է պղնձի հանքանյութ, խտահանք, ածխածնային պողպատի կիսապատրաստվածք, ապակե շշեր, սիգարներ և սիգարիլներ: