Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել «Թվիթերի» իր միկրոբլոգում՝ նշելով, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին:
«Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,- գրել է Մակրոնը: