Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանին Օլիմպիական խաղերում չհաջողվեց հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: 67 կգ քաշային կարգում Ասլանյանը մեկնարկում հաղթեց Հունգարիան ներկայացնող Բալինտ Կորպասին:
Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Եգիպտոսից Մոհամադ Էլսայեդին էր, որի հետ պայքարում Ասլանյանը պարտվեց 7:7 հաշվով: Առաջին մրցափուլում Մոհամեդ Էլսայեդը հաղթեց 7։2 հաշվով։ Երկրորդ մրցափուլում Կարեն Ասլանյանը հաղթեց 5։0 հաշվով։ Հայաստանի ներկայացուցիչը զգուշացում ուներ։
Ասլանյանը կարող է շարունակել պայքարը, եթե Էլսայդեդին դուրս գա եզրափակիչ: