Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտեց պայքարը «Տոկիո-2020»-ում: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը չկարողացավ հաղթահարել եռացատկի նախնական փուլի արգելքը:
Կապանցի եռացատկորդը հանդես եկավ B խմբում և գրանցեց 16,42 մետր արդյունք: Այս խմբում Աղասյանը 16 մասնակիցների մեջ 11-րդ տեղն զբաղեցրեց: Օլիմպիական խաղերի եզրափակչի նորմատիվը 17,05 մետր արդյունքն էր: