Վրաստանի «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բաց նամակ է հղել, որում Կրեմլի ղեկավարին խնդրում է աջակցել Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Պարոն նախագահ, մենք Ձեզ ենք դիմում ՌԴ նախագահի վարչակազմի, Պետդումայի և Դաշնային խորհրդի շրջանակում մեր համագործակցության վերականգնմանը Ձեր աջակցությունը ցույց տալու հույսով: Ձեր աջակցությունը խիստ կարևոր է նաև մեդիա, մշակութային և սոցիալական համատեղ նախագծերի կազմակերպման գործում, ինչը, ընդհանուր առմամբ, կնպաստի ըմբռնմանը, որ միակ ճիշտ ուղին կողմերի շահերը հաշվի առնելու իրական հիմքի վրա երկկողմ բաց ու բարի հարաբերությունների կառուցումն է»,-նշվում է գրառման մեջ: