Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Աֆղանստանի սահմանի մոտ՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Զորավարժություններն անցկացվում են Ուզբեկստանի Սուրխանդարյա շրջանի Թերմեզ լեռնաշղթայի տարածքում: Վարժանքներն անցկացվում են Աֆղանստանում անվտանգային անկայուն իրավիճակի ֆոնին:
Ռուսական կողմի հավաստմամբ՝ հնգօրյա զորավարժություններին մասնակցում են 1500 ռուս և ուզբեկ զինվորականներ: