Չինաստանի կենտրոնական շրջաններում անցյալ ամիս տեղի ունեցած համատարած հեղեղումների զոհերի թիվն ավելացել է՝ գերազանցելով 300-ը՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Երկրի իշխանությունների տվյալներով՝ բնական աղետի հետևանքով կան տասնյակ անհետ կորածներ: Առավելապես տուժել է Հենան նահանգը, որտեղ մահացել է 292 մարդ: Այս նահանգում անհետ կորած է համարվում 47 բնակիչ: