Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Դենիս Շմիգալի ուղերձում ասված է.
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր արհեստավարժությունն ու քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջև Գործընկերային հարաբերությունների հաստատմանը:
Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ուկրաինա-հայկական համագործակցության կառուցողական և փոխշահավետ զարգացմանը բոլոր ոլորտներում:
Հուսով եմ, որ Համատեղ ուկրաինա-հայկական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը զգալիորեն կաշխուժացնի առևտրատնտեսական համագործակցությունը մեր երկրների միջև:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Վարչապետ, քաջառողջություն, բարեկեցություն և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու աշխատանքում՝ ի շահ հայ ժողովրդի»: