Նոր սարքավորումների շնորհիվ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնն ավելի արդյունավետ և ճշգրիտ կկարողանա կազմակերպել գտածոների վերականգնման և հետազոտման աշխատանքը:
Հայաստանի և Ճապոնիայի միջկառավարական համաձայնագրով՝ ժամանակակից տասնյակ սարքավորումներ Հայաստան են հասել դեռ 2019 թվականին: Համավարակով պայմանավորված՝ տեղադրման աշխատանքներն իրականացվել են այս տարի:
Աշխարհի տարբեր երկրներից մասնագետներ են այցելել Հայաստան՝ օգնելու մեր մասնագետներին տեղադրել, ապա նաև գործարկել նոր սարքավորումները: Նախկինում աշխատակիցները գտածոները ձեռքով են մաքրել կամ փոշեկուլի միջոցով, իսկ հիմա գերհզոր սարքերը կանեն այդ գործառույթը և չեն վնասի մասնագետների առողջությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: