Օգոստոսի 1-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն իրականացրեցին Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 821 արձանագրություն, որից`
- 44-ը՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, ընդ որում՝ նրանցից 7-ը նույն պահին զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից.
- 15-ը՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար.
- 157-ը՝ առանց անվտանգության ամրագոտիով ամրակապվելու երթևեկելու համար.
- 17-ը՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշներից մեկը սահմանված վայրում չփակցված վարելու համար.
- 1-ը՝ կեղծված հաշվառման համարանիշներով տրանսպորտային միջոցը վարելու համար.
- 1-ը՝ առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարելու համար.
- 18-ը՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար։
Միջոցառման ընթացքում 18 տրանսպորտային միջոց տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։
Հարգելի՛ վարորդներ, ևս մեկ անգամ հորդորում ենք երթևեկել՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, չվտանգել ձեր և երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։