ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին «Հայաստան» դաշինքով պատգամավոր դառնալուց հետո կալանքի տակ պահելու իրավական հիմքերին:
«Կալանքի տակ գտնվող անձանց անձեռնմխելիությունը, որ ունեցել են որպես պատգամավորի թեկնածու, հաղթահարված է օրենքով սահմանված կարգով: Սահմանադրական կարգավորումները չեն ենթադրում, որ արդեն իսկ սկսված քրեական հետապնդումը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկումը անձի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում պետք է ստանա ԱԺ համաձայնությունը, հաստատվի կամ վերահաստատվի»,- նշեց Բաղդասարյանը: Նա հրաժարվեց այս հարցի շուրջ հակառակ իրավական մասնագիտական կարծիքները մեկնաբանելուց: