Աֆղանստանի հարավային շրջաններում «Թալիբան» արմատական շարժման գրոհների պատճառով գործունեությունը դադարեցրել են առնվազն 4 հեռուստաալիք և 11 ռադիոկայան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Աֆղանստանի լրատվամիջոցները հարկադրված են գնացել այդ քայլին:
Այս երկրում շարունակվում են զինված բախումները կառավարական ուժայինների ու թալիբ գրոհայինների միջև: Վերջինները հեշտությամբ գրավել են գյուղական տարածքներն ու այժմ գրոհներ են իրականացնում խոշոր քաղաքների վրա:
Աֆղանստանում անկայունությունը խորանում է երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հայտարարելու ֆոնին: ԱՄՆ-ը զորակազմի դուրսբերումը պետք է ավարտի մինչև սեպտեմբերի 11-ը: