Աֆղանստանի արտգործնախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարը հայտարարել է, որ երկրի կառավարությունը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել «Թալիբան» շարժման հետ և կիսել իշխանությունը, փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Աֆղանստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ դրա համար «Թալիբան» շարժումը պետք է որոշ պայմաններ կատարի:
«Մենք պատրաստ ենք աշխատելու «Թալիբանի» հետ: Պատրաստ ենք նրանց ընդունելու կառավարությունում, խաղաղություն կնքել ու իշխանությունը կիսել նրանց հետ»,- հայտարարել է Աֆղանստանի արտգործնախարարը: