Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կապուտան բնակավայրում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ:
Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ:
Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Ակունք համայնքը ձեռք է բերել ևս մեկ աղբատար մեքենա, որը համեմատաբար փոքր չափեր ունի և նախատեսված է համայնքի ծայրամասային ու դժվարանցանելի փողոցների աղբահանությունն իրականացնելու համար:
Բացի նշված ծրագրերից, Ակունք խոշորացված համայնքում այս տարի ևս երեք սուբվենցիոն ծրագրեր կյանքի կկոչվեն՝
-
Ակունք, Կոտայք և Նոր Գյուղ բնակավայրերում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ
-
Զովաշեն բնակավայրում կիրականացվի վարչական շենքի և արտաքին սանհանգույցի կառուցապատում
-
Զառ բնակավայրում կապիտալ կվերանորոգվի համայնքապետարանի շենքի տանիքը: