Խորհրդարանի ընդդիմությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը: «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հակասահմանադրական են որակում, որ իրենց՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը կալանքի պատճառով ԱԺ նիստներին չեն մասնակցում: Ընդդիմության՝ ԱԺ նախագահի թեկնածուները դատարանի որոշմամբ կալանավորված են՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով:
Արծվիկ Մինասյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Հիմք ընդունելով Սահմանադրությունը և «ԱԺ կանոնակարգ» օրենքը՝ դիմելու ենք ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության առկայության պայմաններում նրանց ապրօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու: