Ամիսներ շարունակ Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չգրանցվելուց հետո կրկին խուճապ է:
Քաղաքում գրանցվում են «դելտա» շտամով վարակվածության դեպքեր: Վերջին գրանցված դեպքից գրեթե մեկ տարի անց իշխանությունները 11 մլն բնակչությունից պահանջում են զանգվածային թեստավորում անցնել:
Ուհանում բնակիչները երկուշաբթի երեկոյան սկսել են «գրոհել» խանութները՝ հնարավոր նոր սահմանափակումներին պատրաստվելու համար: Իշխանության ներկայացուցիչներն առցանց հարթակներում բնակչությանը հորդորում են խուճապի չմատնվել, իսկ խանութների սեփականատերերը խոստանում են գները կայուն պահել:
Միևնույն ժամանակ, գիտնականները հայտնում են, որ չինական պատվաստանյութերն արդյունավետ չեն կորոնավիրուսի նոր տեսակների դեմ պայքարում: Դա առաջինը պարզ է դարձել Հնդկաստանում:
Չինաստանի կառավարությունը վարում է «Զրո COVID» քաղաքականությունը: Այդ նպատակով արդեն ամիսներ առաջ խիստ լոքդաուն է հայտարարվել մի շարք քաղաքներում, սահմանափակվել են երկրի ներսում ճանապարհորդությունները:
2019 թ. COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվեցին հենց Ուհան քաղաքում, որի բնակիչները շուրջ 76 օր արտաքին աշխարհից կտրված էին ապրում: Հուլիսի կեսից սկսած ամբողջ երկրում հաստատվել է ավելի քան 400 նոր դեպք: