Բեռլինում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների խստացման դեմ բողոքի ցույցեր են կազմակերպվել, որի ժամանակ տուժել է 60 ոստիկան՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Գերմանիայի մայրաքաղաքում իրավապահ մարմիններն արգելել էին մի քանի բողոքի ակցիաների անցկացումը, որոնք սահմանափակումների հակառակորդները նախատեսել էին անցկացնել օգոստոսի 1-ին: Ակնկալվում էր, որ ամենամեծ ցույցին մասնակցելու է ավելի քան 20 հազար մարդ:
Չնայած արգելքին՝ մարդիկ հավաքվել են առանձին խմբերով: Ընդ որում՝ ցուցարարները փորձել են անցնել ոստիկանների տեղադրած արգելապատնեշը, սակայն ոստիկաններն ուժով կանգնեցրել են ակտիվիստներին: