Միացյալ Նահանգները մեկ ամիս ուշացումով կարողացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժնով պատվաստել երկրի բնակչության 70 տոկոսին՝ փոխանցում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը, տվյալ ցուցանիշին հասնելու անհրաժեշտության մասին:
Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահ Բայդենը նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդգծել է առավել մասշտաբային նպատակին հասնելու՝ մինչև հուլիսի 4-ը մեծահասակ բնակչությանը (165 մլն մարդ) պատվաստելու մասին: Օգոստոսի սկզբի տվյալով՝ այս նպատակին հասնելու համար չի բավականացնում մոտ 9 մլն մարդ: