Բելառուսի հետ Լիտվայի սահմանը, որը նաև ԵՄ-ի արտաքին սահմանն է, կպաշտպանվի շուրջ 508 կմ երկարությամբ փշալարերի 4 մետրանոց պատով: Պատի կառուցման ծրագրի մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսը: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 152 մլն եվրո, աշխատանքները կարող են տևել մեկից մինչև երկու տարի:
Նման որոշման պատճառ է դարձել Բելառուսից Լիտվա անցնող անօրինական միգրանտների օրեցօր աճող թիվը: 2021 թվականի սկզբից մինչև հիմա Լիտվայի սահմանը Բելառուսից անօրինական ձևով հատել է արդեն շուրջ 4 հազար միգրանտ:
Միգրանտների հոսքի համար Լիտվան մեղադրում է Բելառուսին՝ այն որակելով հիբրիդային պատերազմի դրսևորում: