Միացյալ Նահանգները սկսել է Իրաքին վերադարձնել 2003-ին երկիր ներխուժման ժամանակ թալանված ու մաքսանենգ ճանապարհով Իրաքի տարածքից դուրս բերված ավելի քան 17 հազար արտեֆակտ՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Իրաքի մշակույթի և արտաքին գործերի նախարարություններից հայտնել են, որ ԱՄՆ իշխանությունները պաշտոնական Բաղդադի հետ համաձայնության են եկել արժեքավոր հնագույն իրերի վերադարձման հարցում:
Տասնյակ հազարավոր արտեֆակտներ անհետացել էին 2003-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, որի հետևանքով երկրի ղեկավար Սադդամ Հուսեյնը զրկվել էր իշխանությունից:
Երկրի հարստության մի մասը մաքսանենգ ճանապարհով դուրս էր բերվել երկրից, մյուս մասն էլ ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից: