ՀՀ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող ընկերություններում 2021 թվականի հուլիս ամսվա ընթացքում ծնվել է 121 երեխա՝ 64 տղա և 57 աղջիկ:
Մասնավորապես, մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններից Գավառի ԲԿ-ում ծնվել է 13 երեխա, Սևանի ԲԿ-ում՝ 25, Մարտունու ծննդատանը՝ 71, Վարդենիսի հիվանդանոցում՝ 10, Ճամբարակի ԱԿ-ում՝ 2 երեխա: