Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ավելացել է 1655-ով, մահացել է 23 մարդ, հայտնում է «Ալիք մեդիան»:
24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2286 մարդ, ընդհանուր` 386998, մահացել է 5876-ը:
Նախօրեին արվել է 20661 թեստ, որից 10041-ը՝ հակագենի և 10620-ը՝ ՊՇՌ:
Դրականության մակարդակը` օրական` 8.01%, վերջին 14 օրվա ընթացքում` 7.08%, վերջին 7 օրվա ընթացքում` 7.68%: