«Հայաստանի առաջնային խնդիրներից է սահմանների ճշգրտումը: Այն լրջագույն աշխատանք է պահանջում. գործընթացը պետք է սկսել և ավարտին հասցնել»,- hայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, անդրադարձել նաև իր բիզնես գործունեությանը:
Արսենյանը նշել է՝ ինքը գործարար չէ, քանի որ վերջին տարիներին տնտեսական գործունեությամբ չի զբաղվում:
«2016 թվականից ես դադարեցրել եմ իմ տնտեսական գործունեությունը: Ես հրապարակել եմ ինձ պատկանող բաժնետիրական ընկերությունների ցանկը: Այն վերաբերում է ընկերություններին, որոնք եղել են ժամանակին հիմնադրված և գործունեություն չեն ծավալում»,- ասել է Արսենյանը: