ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական վարկային քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:
ԱՀ նախագահ Հարությունյանը նշել է, որ 2020 թվականի թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո էական խնդիրներ են ծագել բանկային ոլորտում: Բանկերի կողմից բնակչությանը վարկեր չտրամադրելու բացը լրացնելու համար այս փուլում «Ֆիդես հիպոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը վարկավորման ծրագրեր է սկսելու՝ որոշակի պետական սուբսիդավորմամբ:
Խոսքը ինչպես բնակարանների վերանորոգման, այնպես էլ սպառողական ու բիզնես վարկերի մասին է:
«Արցախցիները դրամական միջոցներ ներգրավելու հնարավորություն պետք է ունենան ինչպես նախապատերազմյան ծրագրերն ավարտելու, այնպես էլ նորերը սկսելու համար: Հատկապես կարևոր է բնակարանային ու բիզնես նախագծերի ֆինանսավորումը»,- նշել է Հանրապետության նախագահը՝ հանձնարարականներ տալով համապատասխան կառույցների ղեկավարներին արագացնել պետական վարկավորման սկզբունքների և մեխանիզմների մշակման գործընթացը: