Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մի խումբ զինծառայողների, մի մասին՝ հետմահու, մեդալներով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել.
Արիության մեդալով՝
Հայկ Հովհաննեսի Գևորգյանին թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ (հետմահու)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Կորյուն Արայիկի Հարությունյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային (հետմահու)
Դավիթ Գառնիկի Քոչարյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային (հետմահու)
Վաչագան Արտուշի Մարտիրոսյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Մարտական ծառայության մեդալով՝
Անդրանիկ Լևոնի Ալեքսանյանին թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Գոռ Արմենի Դավթյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Զախար Հակոբի Խաչատրյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,- ասված է Արմեն Սարգսյանի հրամանագրում: