8 մլն 944 հազար դրամ գումարի շրջանակներում վերանորոգհվում է Սպանդարյան համայնքի դպրոցի մարզադահլիճը: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը:
Աշխատանքներն իրականացնում է «Լ․Ն․Մ․» ՍՊԸ-ն։ Ընթացքի մեջ են հատակների բետոնացման, պատերի սվաղման և հարթեցման աշխատանքերը։
Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերին։