Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ. նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը.
Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: