Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
AnalitikaUA.net-ը հաղորդում է, որ շնորհավորական ուղերձում նշված է.
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը:
Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բոլոր ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության կառուցողական և փոխշահավետ զարգացմանը:
Հուսով եմ, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը զգալիորեն կխթանի մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն վարչապետ, քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ հայ ժողովրդի»: