Հուլիսի 02-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230476 դեպք, որոնցից 220133-ը` առողջացած, 4621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 350 559 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք:
Ունենք 147 առողջացած և 2 մահվան դեպք: