ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Մինչ այս նա զբաղեցնում էր նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: