41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի։ Հենացատկի եզրափակչում Արթուր Դավթյանը վաստակելով 14.733 միավոր՝ դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երկրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ, իսկ Կարապետ Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Մանրամասներն Օլիմպիական մայրաքաղաքից՝ Գևորգ Ղազարյանի ռեպորտաժում։