Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը խստորեն դատապարտել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի վրա հարձակումը:
«Ինչպես այսօր հայտնի դարձավ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն են ներխուժել դիմակավորված անձինք և մահակներով ու դանակներով հարձակվել վերջինիս վրա։
Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում իրավապահ մարմինների կողմից նման հանցանքի շարժառիթների և մեղավորների շուտափույթ բացահայտումը։
Առողջություն և ապաքինում ենք մաղթում ավագանու անդամ մեր գործընկերոջը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։