Թուրքիայի նախագահի հաղորդակցության տնօրեն Ֆահրեթին Ալթունը կարծում է, թե Թուրքիայում հրդեհների ֆոնին երկրին առաջարկվող օգնությունը Թուրքիային վարկաբեկելու նպատակ ունի։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Ալթունն իր գրառման մեջ նշել է, որ Թուրքիան անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակում է՝ պետության բոլոր միջոցների մոբիլիզացմամբ: Նա հավաստիացրել է, որ բոլոր կորուստները փոխհատուցվելու են: