Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը և Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամը «Լինքս» միջազգային կազմակերպության հետ համատեղ սկսել են «Դպրոցականների քարոզարշավ-2021՝ Հարավային Կովկասն առանց ականների» ծրագիրը։
Այս ծրագրի շրջանակներում հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Երևանի և Արցախի Հանրապետության երեխաների համար իրականացվեցին ականային վտանգի իրազեկման դասընթացներ։
Դասընթացների ավարտին երեխաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ականազերծողներին։