ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում կայացավ ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը: ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուներ էին առաջադրել բոլոր երեք խմբակցությունները:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի, իսկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 71-ը:
«Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 71-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Մխիթար Զաքարյան՝ 0, Արթուր Սարգսյան՝ 0, Ալեն Սիմոնյան՝ 71»,- տեղեկացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Այսպիսով, ԱԺ ութերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվեց Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին ԱԺ նախագահի պաշտոնում իրեն տրված բարձր վստահության համար:
Խորհրդարանն աշխատանքները կշարունակի վաղը: