Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 2-ին կազմակերպել է հանդիպում թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված տեղական կազմակերպությունների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները և դրանց արդյունավետության մեծացման ուղիները։ Այս մասին նշված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:
ԱՄՆ կառավարությունը պայքարում է աշխատանքային և սեռական թրաֆիքինգի դեմ ողջ աշխարհում, իսկ վերջերս 950 000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում է հատկացրել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի եռամյա ծրագրի իրականացման համար։