Օգոստոսի 1-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Ghoshouni Industrial Co. արդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Սորուշ Ղոշունիին:
Վերջինս ՀՀ դեսպանին է ներկայացրել մետալուրգիայի, գունավոր մետաղների մշակման և շինարարական պարագաների ու սարքերի արտադրության ոլորտում ընկերության գործունեությունը, ինչպես նաև ընկերության՝ Հայաստանում ներդրումներ իրականացնելու նախնական ծրագրերը:
Դեսպան Թումանյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելուն: