Վաշինգտոնը վստահ է, որ Mercer Street լցանավի վրա վերջերս կատարված հարձակման հետևում կանգնած է Իրանը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այդ հարձակումն արդարացում չունի: Լոնդոնը նույնպես կարծիք է հայտնել, թե Իրանն է պատասխանատվություն է կրում Արաբական ծովում ճապոնական լցանավի վրա իրականացված հարձակման համար, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ է մահացել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Իսրայելն էլ Իրանին մեղադրել է պատասխանատվությունից խուսափելու համար: Պաշտոնական Իրանը արձագանքնել է մեղադրանքների շարքին՝ վստահեցնելով, որ Թեհրանի մասնակցության մեղադրանքներն անհիմն են: Mercer Street ճապոնական լցանավը հարձակման է ենթարկվել Արաբական ծովում. Zodiac Maritime օպերատոր ընկերությունը, որը պատկանում է իսրայելցի գործարարի, սկզբում հայտնել էր, որ խոսքը կարող է լինել ծովահենների հարձակման մասին, սակայն ավելի ուշ Ծովային առևտրի կազմակերպությունը հայտնել էր, որ միջադեպը ծովահենների հետ կապ չունի: