Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը հաղթանակով է մեկնարկել։ Նա պայքարն սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5-0 հաշվով հաղթել է 2021 թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին:
Քառորդ եզրափակչում Չալյանի մրցակիցը կլինի 2018 թ. աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինը, որը 7:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Անտոնիո Յեպեսին:
Գործող օլիմպիական չեմպիոն, 97 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ևս մեկնարկել է հաղթանակով։ 1/8 եզրափակչում նա գոտեմարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ և հաղթել 4-1 հաշվով։
Ալեքսանյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Ֆինլանդիայի ներկայացուցչի հետ։