ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին. խմբակցության որոշումը հրապարակել է քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Հայաստանի վարչապետի պաշտոնում՝ Նիկոլ Վովայի Փաշինյան»,- գրել է Նազելի Բաղդասարյանը: